Արմինֆո. Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հունիսի 11-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Պիեռ Լեւիին:
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում կարծիքների հանգամանալից փոխանակում է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այդ թվում' ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի համատեքստում, ինչպես նաեւ ԱՊՀ տարածքում արդիական այլ թեմաների շուրջ: