Արմինֆո.Այսօր՝ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրը, Ստեփանակերտում տեղադրվել է Շառլ Ազնավուրի կիսանդրին: Ինչպես հաղորդում է "Արցախպրես" -ը, ֆրանսահայ հայտնի երգիչ, շանսոնյե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործչի կիսանդրին բացվել է Շառլ Ազնավուրի մշակութային կենտրոնի տարածքում գտնվող հայ-ֆրանսիական բարեկամության պուրակում:
Քանդակի հեղինակը Յուրի Հովհաննիսյանն է։