Արմինֆո. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) եւ Արթուր Վանեցյանի "Հայրենիք" կուսակցությունն այսօր հուշագիր են ստորագրել "Պատիվ ունեմ" նոր դաշինք ձեւավորելու մասին:
Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողության ժամանակ իր ելույթում Հայաստանի երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար անհրաժեշտ է միավորել առողջ քաղաքական ուժերի ջանքերը, որոնք կողք կողքի կպայքարեն չարի կառավարության դեմ, միավորելով բոլոր կազմակերպչական, մասնագիտական, մտավոր և այլ հնարավորություններն ու ռեսուրսները՝ վերականգնելու պետության հանդեպ հավատն ու հույսը վաղվա օրվա հանդեպ:
"Հայը միշտ գլուխը բարձր է եղել՝ որպես հաղթական ժողովրդի ժառանգորդ։ Մենք կվերադարձնենք այդ հպարտությունը։ Անհնար ոչինչ չկա։ Մեր առաքելությունն է մյուս քաղաքական ուժերի հետ միասին հեռացնել կապիտուլյանտներին իշխանությունից ՝ հանուն մեր երեխաների ապագայի", - ասել է նա։
Արարողության ընթացքում նշվել է, որ ՀՀ վարչապետի պաշտոնում "Պատիվ ունեմ" դաշինքից առաջադրվել է Արթուր Վանեցյանի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակված են հունիսի 20-ին: