Արմինֆո. Ադրբեջանի գործողությունները ներխուժում են Հայաստանի տարածք և սպառնում են տարածաշրջանային կայունությանը։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփեյերը։
Նա, մասնավորապես, կոչ է արել ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենին դատապարտել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխանության խախտումը և ճնշում գործադրել, որպեսզի ադրբեջանական կողմը անհապաղ դուրս բերի իր զորքերը ՀՀ տարածքից:-