Արմինֆո. Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի նոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ավդեեւն արդեն գտնվում է զորակազմի տեղակայման վայրում: Նա այդ պաշտոնում կփոխարինի գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին։
Ինչպես հաղորդել են ՌԴ պաշտպանական գերատեսչությունում ԱրմԻնֆո-ի իրազեկ աղբյուրները , Ավդեեւը Երեւան է ժամանել երկու օր առաջ եւ արդեն մեկնել է Լեռնային Ղարաբաղ: Ընդ որում, աղբյուրը հաղորդել է, որ 2-3 շաբաթվա ընթացքում կիրականացվի գործերի ընդունում-հանձնում, որից հետո Ավդեեւը ձեռնամուխ կլինի իր խնդիրների անմիջական կատարմանը:
Համացանցում հրապարակված տվյալների համաձայն՝ Ավդեեւը ծնվել է 1967 թվականի մայիսի 17-ին Տաշքենդում: Ավարտել է Սվերդլովսկի Սուվորովի ռազմական ուսումնարանը: Ծառայել է Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգում ՝ տարբեր հրամանատարական պաշտոններում։ Այնուհետև 1999թ. ավարտել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի համազորային ակադեմիան ։ 2008 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան: Զբաղեցրել Է մոտոհրաձգային դիվիզիայի (Սիբիրյան զինվորական օկրուգի) հրամանատարի, կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի տեղակալի, Սիբիրյան ռազմական օկրուգի կազմակերպչական - զորահավաքային աշխատանքների գծով շտաբի պետի տեղակալի (ք.Նովոսիբիրսկ), 41-րդ համազորային բանակի հրամանատարի տեղակալի (ք. Նովոսիբիրսկ, կենտրոնական զինվորական օկրուգի), 6-րդ համազորային Կարմադրամային բանակի հրամանատարի առաջին տեղակալի (ք. Սանկտ Պետերբուրգ, Արեւմտյան զինվորական օկրուգ) եւ այլ պաշտոններ 2019 թվականից ՝ Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ: Մասնակցել է մարտական գործողությունների Հյուսիս-Կովկասյան տարածաշրջանի տարածքում: