Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղում 2020թ. պատերազմի ժամանակ իրավունք չուներ իրեն հայտարարել գերագույն գլխավոր հրամանատար։ Տեսակամուրջի ընթացքում այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պետդումայի ԱՊՀ գործերի եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
Նա պարզաբանել է, որ խոսքը Լեռնային Ղարաբաղում պատերազմի մասին է։ "Երկրորդ. վարչապետը պետք է դառնա գերագույն գլխավոր հրամանատար բացառապես ռազմական գործողությունների ժամանակ։ Պաշտոնապես պատերազմ չի հայտարարվել։ Այսինքն, նա շահագործել է գերագույն գլխավոր հրամանատարի կերպարը ՝ հանուն, այսպես կոչված, ապագա քաղաքական դիվիդենտների, չսպասելով, թե ինչ տեղի կունենա", - ասել է Զատուլինը, հավելելով, որ այդ ամենն ուղեկցվել է ոչ կոմպետենտ գործողություններով, անփութությամբ և ստուգումների կարիք ունեցող (դավաճանության, հրամանատարության չկատարման փաստեր) երեւույթներով։
Նրա խոսքով ՝ դրա վառ օրինակը Շուշիի հանձնումն է։ "Ի՞նչ կապ ունի ռուսական զենքն այն բանի հետ, որ Շուշի քաղաքը, որը, սկզբունքորեն. ամատչելի է ուղղակի գրոհի համար, ինչի մասին ես տեղյակ եմ, քանի որ բազմիցս եղել եմ այնտեղ, կարող էր այդքան ապաշնորհ ձեւով կորսվել", - հարցադրում է արել Պետդումայի պատգամավորը, հավելելով, որ ռուսական զենքի վարկաբեկումը հարկավոր է այն հայ պատգամավորներին, ովքեր չեն ձերբազատվել իրենց արևմտամետ կողմնորոշումից: Զատուլինը նաեւ ընդգծել է, որ ռուսական զենքը նորմալ հմուտ ձեռքերում հասնում է իր նպատակին: