Արմինֆո.Ամերիկյան ընկերությունները պատրաստ են մասնակցել Ղարաբաղի՝ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում վերականգնողական աշխատանքներին: Այդ մասին հայտարարել Է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիցենբերգերը՝ երկրի էկոնոմիկայի նախարար Միկայել Ջաբբարովի հետ հանդիպման ժամանակ։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
Աղբյուրի համաձայն՝ դեսպանն ընդգծել է ամերիկյան ընկերությունների պատրաստակամությունը ՝ մասնակցելու տարածքների վերականգնմանը: Հատկապես ընդգծվել է ջրային ռեսուրսների կառավարման, ճանապարհային եւ այլ ենթակառուցվածքների ստեղծման, թվային եւ նորարարական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությամբ նրանց շահագրգռվածությունը: