Արմինֆո.Չկա փաստ, որն ապացուցի այն լուրերը, որ ադրբեջանցիները ՀՀ անձնագիր չեն ստացել։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։
Նրա հավաստմամբ, այդ տեղեկությունների ստուգումն իրականացվում է։ "Բնականաբար, մենք արձագանքել ենք նման հաղորդագրություններին։ Նույնիսկ կապվել ենք այն անձանց հետ, ովքեր ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում նման տեղեկատվություն են տարածել։ Մենք նրանց խնդրել ենք հաստատել իրենց խոսքերը և ներկայացնել գոնե մեկ օրինակ, բայց դա տեղի չի ունեցել", - ընդգծել է փոխոստիկանապետը։
Նա նաեւ հայտարարել է, որ քրեական գործ հարուցելը հնարավոր է միայն համապատասխան փաստերի առկայության դեպքում: Սակայն դրանք առայժմ չկան, ուստի քրեական գործ էլ չկա։