Արմինֆո. Էլչիբեյի ինստիտուտի խորհրդատվական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում ափսոսանք եւ բողոք է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ՝ Աբուլֆազ Էլչիբեյի կառավարության հասցեին արած բացասական արտահայտությունների կապակցությամբ:
Ինչպես հաղորդում Է Turan գործակալությունը, փաստաթղթում նշվում է, որ նախագահ Ալիևը հունվարի 6-ին կառավարության նիստում և ավելի ուշ Շուշի կատարած այցի ընթացքում օգտագործել է <իրականությանը չհամապատասխանող, պատմական փաստերին հակասող, անարդար, վարկաբեկող արտահայտություններ հանգուցյալ նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի, Ժողովրդական ճակատի, <Մուսավաթ> կուսակցության մասին:
Փաստաթղթերի հեղինակները վնասակար եւ պետության շահերին հակասող են համարում նման արտահայտությունների հնչեցումը այն վայրում, որը դարձել է Հայրենական պատերազմում հաղթանակի եւ ազգային համերաշխության խորհրդանիշ: Վերջիններս հայտարարում են, որ այդ ազգային միասնությանը վնասող այդ գծի շարունակման դեպքում համարժեք պատասխան կտրվի:
Հունվարի 14-ին ելույթ ունենալով Շուշիում՝ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Շուշան եւ Լաչինը հանձնվել են թշնամուն <ԱԺՃ-Մուսավաթ>-ի դավաճանության արդյունքում՝ երկրում իշխանությունը զավթելու նպատակով:
Նշենք, որ Աբուլֆազ Էլչիբեյը Ադրբեջանը ղեկավարել է 1992-1993թթ.: Սկսած 1980-ականների վերջից եղել է <Ադրբեջանի Ժողովրդական ճակատի> առաջնորդը։ Նրա կառավարման ժամանակաշրջանն ուղեկցվել է հանրապետությունում տնտեսական և քաղաքական ճգնաժամով։ Ղարաբաղյան պատերազմի ծանր հետևանքներն ու երկրի ներսում քաղաքական հաշվեհարդարները ստիպեցին նրան թողնել նախագահի պաշտոնը ՝ քաղաքացիական պատերազմից խուսափելու նպատակով, և այն զիջել նոր դինաստիական Ադրբեջանի հիմնադիր Հեյդար Ալիևին։