Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդուարդ Աղաջանյանն ազատվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Համապատասխան որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում:
Գործադիրի ղեկավարի մեկ այլ որոշմամբ ՝ կառավարության աշխատակազմի ղեկավար է նշանակվել Արսեն Թորոսյանը, ով ավելի վաղ գլխավորում էր ՀՀ առողջապահության նախարարությունը։
Բացի այդ, Գագիկ Իսախանյանը դարձել է ՀՀ կառավարության ղեկավարի օգնական։