Արմինֆո.Հայաստանի տարածքում առանց համապատասխան լիցենզիա ստանալու հեռարձակման իրավունք կստանան երեք ռուսական հեռուստաալիքներ, հունվարի 15-ին հաղորդել է Հայաստանի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:
"Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ միջպետական պայմանագրի համաձայն, ռուսական մեկ հեռուստաալիք կստանա հանրապետական սլոտ՝ առանց մրցույթի մասնակցության եւ լիցենզիայի, եւ ռուսական երկու հեռուստաալիքներ կստանան մայրաքաղաքային սլոտներ եւ կհեռարձակվեն Երեւանում", - ասել է Հակոբյանը հանձնաժողովի նիստում:
Նշենք, որ այսօր՝ հունվարի 15-ին, հանձնաժողովը հայտարարել է հայաստանյան հեռուստաալիքներին հանրապետական եւ մայրաքաղաքային հեռարձակման լիցենզիաների տրամադրման համար մրցույթի արդյունքները: Հայկական հինգ հեռուստաալիքներ ստացել են հանրապետական սլոտեր, յոթը՝ մայրաքաղաքային։