Արմինֆո. Վրացական ազգային փոխադրող Georgian Airways ընկերությունը հուսով է, որ Թբիլիսիից Մոսկվա չվերթները, որոնք հունվարի սկզբից իրականացնում է իր գործընկեր <Արմենիա> ավիաընկերությունը, առաջիկայում կիրականացվեն կանոնավոր հիմունքներով: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Georgian Airways-ում ։
<Մեր գործընկեր <Արմենիա> ընկերությունն արդեն Թբիլիսիից Մոսկվա չվերթներ է իրականացնում Երեւանով։ Դրանք չարտերային թռիչքներ են ։ Չվերթներն իրականացվում են՝ Ամանորյա տոների կապակցությամբ։ Մենք հույս ունենք, որ ինքնաթիռները կթռչեն նաեւ տոներից հետո, բայց արդեն կանոնավոր հիմունքներով>, - ասել է ավիաընկերության աշխատակցուհին։
<Արմենիա> ավիաընկերությունը Երեւանով Մոսկվա կանոնավոր չվերթներ է իրականացրել 2019 թվականից, այն բանից հետո, երբ ՌԴ-ն ժամանակավորապես դադարեցրել է Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը: Թռիչքները տեւել են մինչեւ 2020 թվականի մարտ, երբ նոր կորոնավիրուսի համաճարակի պատճառով Վրաստանի իշխանությունները արտաքին աշխարհի հետ կանոնավոր ավիահաղորդակցության արգելք սահմանեցին։ Արգելքը մինչ այժմ չի չեղարկվել, սակայն որոշ ավիաընկերությունների թույլատրվել է վերսկսել թռիչքները ։ Ներկայումս Վրաստանից կանոնավոր կերպով ինքնաթիռները թռչում են Բեռլին, Մյունխեն, Փարիզ, Ռիգա, Ամստերդամ, Աթենք, Վարշավա, Վիեննա, Վիլնյուս, Դորտմունդ, Դոհա, Կատովիցե եւ Միլան: