Արմինֆո. Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դեսպաններ Ջոն Սալիվանին եւ Պիեռ Լեւիին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ բանակցությունների արդյունքների մասին: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ ։
<Հանդիպման ընթացքում դեսպանները տեղեկացվել են հունվարի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունների արդյունքների մասին: Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) հետագա համատեղ ջանքերի վերաբերյա>,-ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Կրեմլում Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ կայացել են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ բանակցությունները: Մասնակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության իրականացման ընթացքը եւ քննարկել տարածաշրջանում առկա խնդիրների լուծման հետագա քայլերը։ Գրեթե չորս ժամ տեւած հանդիպման արդյունքում ստորագրվել է համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում նոր ենթակառուցվածքային նախագծերի վերաբերյալ, դրանց իրականացումը կվերահսկի եռակողմ աշխատանքային խումբը՝ փոխվարչապետների մակարդակով: