Արմինֆո. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը ։ Այս մասին հայտնել Է Սարգսյանի փաստաբան Արամ Արամյանը ։
Նարեկ Սարգսյանը միջնորդություն է ներկայացրել գործը արագացված կարգով քննելու վերաբերյալ: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին: Նշենք, որ Սարգսյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու, փոխադրելու կամ իրացնելու, ինչպես նաեւ թմրամիջոցների ապօրինի ձեռք բերման, պահելու, օգտագործելու եւ իրացնելու մեջ: