Արմինֆո. Սկիոյի քաղաքապետը, Խորհուրդը և Քաղաքային խորհրդի խմբակցությունների ղեկավարները որոշել են նամակ ստորագրել՝ ուղարկելու Սենատ, Պատգամավորների պալատ և Նախարարների խորհրդի նախագահին, որպեսզի Իտալիան ճանաչի Արցախի Հանրապետությունը։ Այս մասին տեղեկացնում Է Իտալիայում Հայաստանի դեսպանատունը ։
Հայկական դիվանագիտական ներկայացուցչությունը շնորհակալություն է հայտնել Սկիոյին՝ հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու և համամարդկային արժեքները պաշտպանելու համար։