Արմինֆո. Նոյեմբերի 23-ին եւ 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ըստ աղբյուրի, հեռախոսազրույցների ընթացքում մանրամասն քննարկվել են նոյեմբերի 21-ին Երևան և Բաքու կատարած ռուսական միջգերատեսչական պատվիրակության այցի արդյունքները, ինչպես նաև երեք երկրների ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարման ընթացքը:
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շրջանում ռուս խաղաղապահների աշխատանքի մոդալությունները եւ բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու հետագա քայլերը:
Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանում տնտեսական փոխգործակցության եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերին: