Արմինֆո. ։ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ՝ <Իմ քայլը> խմբակցության երեք պատգամավորներ մեկնել են Ռուսաստան:
Մասնավորապես, Մոսկվա են մեկնել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ինչպես նաև <Իմ քայլը> խմբակցության պատգամավորներ Արման Բոշյանը և Ալեքսեյ Սանդիկովը ։ Մոսկվայում պատգամավորները կհանդիպեն <Եդինայա Ռոսիա> կուսակցության բարձրագույն խորհրդի ներկայացուցիչների հետ։