Արմինֆո. Թուրքիան շարունակում է աշխատել Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մեխանիզմների վրա, դիտորդական կետերի միջեւ պարեկություն կլինի, նոյեմբերի 24-ին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
<Հրադադարի վերահսկողության մեխանիզմների ուղղությամբ աշխատանքը շարունակվում է ։ Լեռնային Ղարաբաղում դիտորդական կետերի միջեւ, որոնք կկառուցվեն, պարեկություն կանցկացվի>, - Աքարի խոսքերն է մեջբերում <ՌԻԱ Նովոստին> ՝ վկայակոչելով TRT հեռուստաալիքը։