Արմինֆո. Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրադրությունը, հաշվի առնելով հակամարտության գոտում լիակատար հրադադարի հասնելու նպատակով ռուսական կողմի ձեռնարկած ջանքերը, նոյեմբերի 24-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ռուսաստանի եւ Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Մոհամադ Ջավադ Զարիֆի կողմից:
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ նշվել է մարտական գործողությունների հետեւանքով տուժած քաղաքացիական բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը:
Կարծիքներ են փոխանակվել այլ առանցքային թեմաների շուրջ՝ ներառյալ Սիրիայում, Պարսից ծոցի գոտում, Եմենում եւ Աֆղանստանում տիրող իրավիճակը: