Արմինֆո. Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակման 813 նոր դեպք է արձանագրվել։ Այդ մասին հաղորդել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 127.522 դեպք, ապաքինվել է 98.944 մարդ, մահացել է 2.002՝ գումարած 26-ը նախորդ օրվա ընթացքում: Արձանագրվել է նաեւ մահվան 507 դեպք, գումարած 4-ը նախորդ օրվա ընթացքում, երբ հիվանդների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 26.069 հիվանդ: