Արմինֆո. Թուրքիայի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Մեւլութ Չավուշօղլուն եւ Սերգեյ Լավրովը հեռախոսային բանակցություններ են վարել: Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է հանրապետության ԱԳՆ աղբյուրը:
"Մեր նախարարը բանակցություններ է վարել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Քննարկվել են Լեռնային Ղարաբաղը, Սիրիան եւ Լիբիան", - ընդգծել է գործակալության զրուցակիցը ։