Արմինֆո. Ժամը 17:00-ից Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
«Հակառակորդը ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառում է փողային և ռեակտիվ հրետանի, նաև` տանկեր», - հավելել է ՊՆ մամուլի քարտուղարը:
Ավելի վաղ Հայաստանի ՊՆ-ից հաղորդել էին, որ ռազմաճակատի հարավարևելյան ուղղությամբ ծանր մարտեր են ընթանում: