Արմինֆո. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Վաղինակ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին:
ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդման համաձայն, նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար է նշանակվել Արման Մարալչյանը