Արմինֆո. Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ-ից հաղորդել էին, որ թշնամու ուժերը գրոհ են ձեռնարկել այդ ուղղությամբ: Հայտնի է դարձել նաև, որ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները ոչնչացրել են Ադրբեջանի ԶՈՒ հերթական "IAI Harop" իսրայելական հետախուզական-հարվածային անօդաչու սարքը: