Արմինֆո.Համոզված ենք, որ այժմ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում ամենակարևորն առճակատման հռետորաբանության անհապաղ դադարեցում է՝ ինչպես կողմերի միջև, այնպես էլ պատասխանատու միջազգային խաղացողների գծով։
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Փեյչինովիչ-Բուրիչի հետ բանակցությունների ամփոփիչ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Լավրովը հավելել է, որ ռուսական կողմը Եվրախորհրդի քարտուղարությանը տեղեկացրել է, թե ինչպիսին է տեսնում հարցի լուծումը, ինչ քայլեր է ձեռնարկում։
Ռուսաստանի արտգործնախարարը համոզմունք է հայտնել, որ առճակատման հռետորաբանության դադարեցումը մեծ ջանքեր չի պահանջում: "Հաջորդ ՝ բացարձակապես անհրաժեշտ քայլը, որը պետք է ձեռնարկվի առճակատման հռետորաբանության դադարեցման հետ միաժամանակ, ռազմական գործողությունների դադարեցումն է, քաղաքացիական օբյեկտներին հարվածների դադարեցումը", - ասել է ՌԴ ԱԳ նախարարը ՝ հիշեցնելով, որ այդ նույն պահանջը պարունակվում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարության մեջ։ Նա հավելել է, որ նույն պահանջը պարունակվում է նաեւ հոկտեմբերի 10-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կողմից ստորագրված Մոսկովյան փաստաթղթում, դա էլ հաստատվել է հոկտեմբերի 18-ի փաստաթղթում, որը կողմերը համաձայնեցրել են ՝ փորձելով կրկին կանգնեցնել արյունահեղությունը:
Ռուսական դիվանագիտության ղեկավարը համաձայնել է, որ մոսկովյան հանդիպման հույսերը չարդարացան, մարտական գործողությունները շարունակվել են, շարունակվել են նաեւ հարվածները քաղաքացիական ենթակառուցվածքներին եւ բնակավայրերին: "Դա անընդունելի է"- ասել է Լավրովը, հավելելով, թե՝ որպեսզի հրադադարն աշխատի անհրաժեշտ է ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության մեխանիզմ:
Այդ առումով նա հաղորդել է, որ ռուսական կողմն ակտիվորեն աշխատում է այդ հարցի շուրջ, նախևառաջ, ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ։ Լավրովը հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս, այնուամենայնիվ, կհաջողվի համաձայնեցնել այդ մեխանիզմը։
"Խոսելով այսօրվա խնդիրների մասին՝ չեմ կարող չհիշատակել քաղաքական կարգավորման ուղղությամբ ջանքերի էապես արագացման անհրաժեշտությունը։ Այս մասին ասվում է նաև մոսկովյան հայտարարության մեջ։ Կան հանգամանալից ծավալուն աշխատանքներ, որոնք ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ՝ ՌԴ - ն, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, պատրաստում էին, քննարկում կողմերի հետ։ Դրանք, իմ կարծիքով, պարունակում են բոլոր հարցերի բոլոր պատասխանները, և այսօրվա պատմական պահի սահմաններում։ Ըստ իս, մենք պետք է այսօր դրդենք կողմերին համաձայնեցնել առանցքային դրույթները, որոնք թույլ կտան արդեն ավելի երկարաժամկետ առումով կայունացնել իրավիճակն այդ տարածաշրջանում, ապաշրջափակել տնտեսական եւ տրանսպորտային կապերը, եւ ապահովել հուսալի անվտանգություն եւ Ղարաբաղի եւ այստեղ գտնվող այլ տարածքների համար", - ամփոփել Է Լավրովը: