Արմինֆո. Հոկտեմբերի 1 - ին՝ ժամը 18:00-ից "Ղարաբաղ Տելեկոմ" ցանցում Հայաստանի Հանրապետության ցանկացած ցանց մուտքային (նախկինում գործող 14 դրամ/րոպե սակագին) և ելքային (նախկինում գործող 28 դրամ/րոպե) զանգերի սակագինը կկազմի 5 դրամ/րոպե: Այդ մասին ասվում է Հայաստանի կապի օպերատորների՝ Beeline, VivaCellMTS և Ucom-ի համատեղ հայտարարության մեջ:
Բացի այդ, 5 դրամ/րոպե սակագինը կգործի դեպի "Ղարաբաղ Տելեկոմ" ՓԲԸ բջջային և ֆիքսված ցանցեր, ավելի վաղ գործող 28 դրամ/րոպե սակագնի փոխարեն: SMS-հաղորդագրություն ուղարկելու արժեքը նույնպես կկազմի 5 դրամ:
"Միևնույն ժամանակ, հորդորում ենք զանգեր կատարել բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցը գերբեռնվածությունից հնարավորինս զերծ պահելու համար", - ասվում է հայտարարության մեջ: