Արմինֆո. Ադրբեջանական զինուժի կողմից Արցախի Մարտունի քաղաքի գնդակոծության հետեւանքով տուժած լրագրողների մասին նոր տեղեկություններ են հայտնվում:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հաղորդման համաձայն, Մարտունիի գնդակոծությունից տուժած լրագրողների թիվը հասել է 4-ի, վիրավորների թվում է 24news.am կայքի օպերատորը:
Հաղորդվում է նաև, որ Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Agence France-Presse (AFP) լրագրողներին տեղափոխող ավտոմեքենան: Բարեբախտաբար զոհեր չկան։
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, որ Մարտունի քաղաքի դեմ հարձակման հետեւանքով տուժել են ֆրանսիական Le Monde-ի երկու լրագրողներ եւ "Արմենիա" հեռուստաընկերության օպերատորը: Նրանք բոլորը հոսպիտալացվել են։