Արմինֆո. Թուրքիան բորբոքում է հակամարտությունն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ Լեռնային Ղարաբաղում՝ ձգտելով ուժեղացնել իր տարածաշրջանային եւ միջազգային ազդեցությունը: Այս մասին "ՌԻԱ Նովոստի" - ին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խորհրդական Բուսեյնա Շաաբանը:
"Այժմ մենք կարող ենք տեսնել Լեռնային Ղարաբաղում, որ Թուրքիան իսկապես բորբոքում է հակամարտությունը, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը ցույց է տալիս, որ նրանք աջակցում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ այդ հակամարտության սադրանքին", - ասել է Շաաբանը:
Ասադի խորհրդականի կարծիքով՝ Թուրքիան, սրելով հակամարտությունը, ձգտում է ուժեղացնել իր տարածաշրջանային և միջազգային դերը ։