Արմինֆո.ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պետք է Թուրքիայից պահանջի չմիջամտել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությանը Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին Twitter-ի իր էջում հայտարարել Է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը, որի խոսքը մեջբերում Է "Վեդոոմոստին»
"Քանի որ Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ զոհերի թիվն արագ աճում է, Թրամփի վարչակազմը պետք է անհապաղ իրավիճակի ապաէսկալացման կոչ անի Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին: Անհրաժեշտ է նաեւ պահանջել այլ երկրներից, ինչպես՝ Թուրքիան, հեռու մնալ այդ հակամարտությունից", - գրել է Բայդենը։
Երեկ ՝ սեպտեմբերի 28-ին, Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հաղորդել էր, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգունը կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանին և Ջեյհուն Բայրամովին դադարեցնել մարտական գործողությունները։ Ամերիկյան կողմի հայտարարության մեջ նաեւ նշվել է, որ այլ կողմերի մասնակցությունը հակամարտության սրմանը անօգուտ է եւ կարող է սրել լարվածությունը տարածաշրջանում: