Արմինֆո. Ադրբեջանը ցանկանում էր ավիահարված հասցնել Հայաստանի երկաթուղուն։ Այս մասին սեպտեմբերի 29-ին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, ով Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի պաշտոնական էջում ուղիղ եթերում տեսանյութ է ներկայացրել հարվածային անօդաչու թռչող սարքից առաջացած փոսով։
Անդրադառնալով տեսանյութին Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ անօդաչու սարքը պայթել է Վարդենիս քաղաքի մոտակայքում գտնվող Նորակերտ գյուղի մոտակայքում գտնվող դաշտում: Մինչդեռ, ինչպես նշել է ՊՆ ներկայացուցիչը, Նորակերտ գյուղից ոչ հեռու երկաթգիծ է անցնում։ "Բայց նրանք վրիպել են մոտ մի քանի հարյուր մետրով", - հայտարարել է Հովհաննիսյանը: