Արմինֆո.Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանում գտնվող Սոթքի ոսկու հանքավայրի գործունեությունը դադարեցվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման առաջին իսկ օրը՝ սեպտեմբերի 27-ին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է "Գեոպրոմայնինգ Գոլդ" (GPM Gold) ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը, պատասխանելով տարածված այն տեղեկատվության կոռեկտության մասին հարցին, թե՝ հանքի տարածքը գնդակոծվել Է Ադրբեջանի կողմից։
Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ չունի ռազմական բնույթի որևէ տեղեկություն, և ընդգծել է, որ Ադրբեջանի հետ սահմանից ոչ հեռու գտնվող հանքավայրի աշխատանքը կասեցնելու ընկերության ղեկավարության որոշումը նախապես է կայացվել' հետագայում աշխատակիցների անվտանգության ապահովման անհրաժեշտության առնչությամբ:
Նշենք, որ Վարդենիսի շրջանի բնակավայրերն այսօր գնդակոծվել են ադրբեջանական ԶՈՒ կողմից: Խաղաղ բնակչության շրջանում կան վիրավորներ, մեկ մարդ՝ տարեց կին, մահացել է։ Չճշտված տեղեկությունների համաձայն, արկերից մեկն ընկել է Սոթքի ոսկու հանքավայրի տարածքոմ։