Արմինֆո. Հայաստանի տարածքների գնդակոծումը համարժեք ռազմաքաղաքական պատասխան կստանա։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ։
<Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի արդեն իսկ երրորդ օրն Ադրբեջանը հրետակոծեց Հայաստանի Վարդենիս քաղաքը Թուրքիայի ԱԹՍ-ների կիրառմամբ, պատճառելով քաղաքացիական բնակչության կորուստներ։ Այս գործողությունը համարժեք ռազմաքաղաքական պատասխան կստանա>,- գրել է նա։