Արմինֆո.ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հաղորդել է, որ Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման հարցը քննարկվում է: Այդ մասին պատգամավորը հայտարարել է լրագրողների հետ զրույցում։
"Այժմ կան դիրքորոշումներ և փաստարկներ ինչպես ճանաչման օգտին, այնպես էլ նրա դեմ։ Մենք հաշվի ենք առնում մի շարք գործոններ, բայց, որ ամենակարևորն է, այս հարցը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում։ Հիմա կարևոր է, որ մեր դիվանագետները կարողանան իրավիճակը ներկայացնել միջազգային հանրությանը։ Այսինքն՝ պատմել Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման, ինչպես նաև Թուրքիայի կողմից այդ ագրեսիային աջակցելու մասին։ Դիվանագիտական ասպարեզում մեր արդյունքների մասին խոսելը վաղ է, բայց ես ընթացիկ իրավիճակը դրական եմ գնահատում", - նշել է Ռուբինյանը։ Պատգամավորն ընդգծել է, որ միջազգային հանրությունն այնպես չի արձագանքել, ինչպես պետք էր, բայց նման արձագանքն սպասելի էր: "Շատ հարցերում մենք պետք է միայն մեզ վրա հույս դնենք։ Բայց մենք պետք է շարունակենք աշխատել մեր միջազգային գործընկերների հետ, և մենք դրանով զբաղվում ենք", - եզրափակել է Ռուբինյանը։