Արմինֆո. Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետեւանքով զոհվել է ՊԲ 16 զինծառայող, ավելի քան 100-ը
վիրավորվել են:
Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է Արցախի ՊԲ
հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ Արցախի ՊԲ ստորաբաժանումները պարտքի և պատասխանատվության
բարձր զգացումով են կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրները: Սարգսյանը
նաև համոզմունք է հայտնել, որ Արցախի բանակն ի զորու է հերթական անգամ
հակառակորդին խաղաղություն պարտադրել։
Միաժամանակ, նա տեղեկացրել է, որ ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի 3
ուղղաթիռ, շուրջ 20 անօդաչու թռչող սարք, այդ թվում ՝ հարվածային, ինչպես նաև շուրջ 30
տանկ և այլ զրահատեխնիկա: