Արմինֆո.Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած հերթական պատերազմում Հայոց բանակն իր պատասխան՝ պատժիչ գործողություններով վերստին ապացուցում է, որ հայ ժողովրդի անվտանգության հուսալի երաշխավորն է: Այս մասին Instagram-ի իր էջում գրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ։
<Համախմբումն, ազգային միասնությունն ու համերաշխությունն այսօր առավել քան երբևէ հրամայական են: Աստված պահապան բոլորիս>,- գրել է նա։