Արմինֆո. Սեպտեմբերի 23-ին Իսպանիայի Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ): Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են Հայաստանի ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Նշենք, որ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին եւ Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացվել է 2018 թվականի ապրիլի 11-ին: Այսօրվա դրությամբ գործում է համաձայնագրի շուրջ 70 տոկոսը։ Փաստաթուղթն արդեն վավերացվել է ԵՄ անդամ պետությունների գերակշռող մեծամասնության կողմից։ ԵՄ բոլոր պետություններում փաստաթղթի վավերացման ընթացակարգերի ավարտից հետո փաստաթուղթն ամբողջությամբ կաշխատի։