Արմինֆո.Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 23-ին արձանագրություն է կազմել "Իմ քայլը" դաշինքի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանին պատգամավորական մանդատից զրկելու մասին: ԿԸՀ-ն հաստատել է նաև Նարեկ Ղահրամանյանին մանդատի հանձնման մասին արձանագրությունը։ Ղահրամանյանն "Իմ քայլը" դաշինքի համամասնական ընտրացուցակում հաջորդել է Ջուլֆալակյանին: Արձանագրությունը կուղարկվի Ազգային ժողով։
Նշենք, որ ավելի վաղ խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը հաղորդել էր, որ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը վայր է դրել պատգամավորական մանդատը: Ինքը ՝ Ջուլֆալակյանը, հայտարարել է, որ այդ որոշումը կայացրել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ հակասությունների պատճառով ։