Արմինֆո. Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը վարակվել է կորոնավիրուսով ։
<Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ, Աայսօր ես հանձնել եմ COVID-19-ի թեստ, որի պատասխանը դրական է։ Այժմ մեկուսացած եմ և կաշխատեմ օնլայն ռեժիմով։ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ կապի մեջ կլինեմ սովորականի պես։ Շփման շրջանակս մեծ է։ Բոլոր նրանց, ովքեր շփվել են ինձ հետ վերջին երկու-երեք օրերի ընթացքում, խնդրում եմ թեստ հանձնել։ Բոլորիդ մաղթում եմ քաջառողջություն>,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Բաբայանը։