Արմինֆո. Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն իր աշխատակիցներին արգելել է ճամփորդել հայկական որևէ ավիաընկերությամբ և նույնը հորդորում է անել ԱՄՆ քաղաքացիներին։ Համապատասխան հաղորդագրությունը տեղադրվել է դեսպանատան պաշտոնական կայքում։
<2020 թվականի հունիսին Եվրամիությունը (ԵՄ) հայկական բոլոր ավիափոխադրողներին ավելացրեց ԵՄ օդային անվտանգության «սև» ցուցակում՝ կապված Հայաստանում հավաստագրված ավիափոխադրողների անվտանգության վերահսկողության վերաբերյալ մտահոգությունների հետ:
Սահմանափակումը մինչև 2022 թվականն արգելում է բոլոր հայկական ավիափոխադրողներին թռչել ԵՄ երկրներ:
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ԱՄՆ դեսպանության աշխատակազմին արգելվում է օգտվել հայկական ավիափոխադրողներից պաշտոնական ուղևորություններ կատարելու համար:
Սա ներառում է ստորև բերված սուբյեկտները, բայց չի սահմանափակվում դրանցով ՝ Aircompany Armenia, Armenia Airways, Հայկական ուղղաթիռներ, Atlantis Armenian Airlines, Atlantis European Airways, Mars Avia և Skyball>,- նշված է հաղորդագրության մեջ: