Արմինֆո. Oգոստոսի 12-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաաշես Թումանյանն այցելել է ԻԻՀ Իսլամական խորհրդի մեջլիս, որտեղ հանդիպել է արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Մոջթաբ Զոլնուրի հետ:
Ինչպես հաղորդում է ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը, զրուցակիցները քննարկել են երկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Անդրադարձ է եղել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրներին և այս համատեքստում Ա. Թումանյանը տեղեկություններ է ներկայացրել հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական բախման մասին:
Քննարկվել են կորոնավիրուսային համավարակին, Իրանի նկատմամբ շարունակվող ամերիկյան պատժամիջոցների պայմաններում առևտրատնտեսական հարաբերությունների ներկա վիճակին և զարգացման հնարավորություններին վերաբերող մի շարք հարցեր:
Հատուկ անդրադարձ է եղել ԵԱՏՄ-Իրան համագործակցության ամրապնդմանը և այս առումով Հայաստան-Իրան հարաբերությունների առանձնահատուկ նշանակությանը:
Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարաբերություններին առնչվող մի շարք այլ հարցեր:
Ա.Թումանյանը և Մ.Զոլնուրը նշել են միջխորհրդարանական համագործակցության խորացման անհրաժեշտությունը և այս իմաստով կարևորել խորհրդարանների ղեկավարների, մշտական հանձնաժողովների և բարեկամության խմբերի միջև փոխգործակցության ակտիվացումը: