Արմինֆո. Հայաստանից և Արցախից մարդասիրական օգնության երկու ինքնաթիռ արդեն ուղարկվել է Լիբանան Բեյրութ։
Օգոստոսի 9-ին Արցախից մարդասիրական օգնությամբ ինքնաթիռ է ուղարկվել Լիբանան՝ <Արցախի ժողովրդից Լիբանանին> գրառմամբ։
Մարդասիրական օգնություն տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ Երևանից Բեյրութ է մեկնել օգոստոսի 8-ի երեկոյան։ Հայաստանն այդ չվերթով Լիբանան է ուղարկել բժշկական պարագաներ և բժշկական նշանակության առարկաներ:
Հայաստանից Լիբանան եւս մեկ հատուկ չվերթ նախատեսված է օգոստոսի 11-ին:
Նշենք, որ օգոստոսի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 12 տոննա հումանիտար աջակցություն կուղարկի Լիբանանի Հանրապետության կառավարությանը: