Արմինֆո. Հետաքննությունների պետական բյուրոն քրեական վարույթ է հարուցել Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 367-րդ հոդվածով՝ հիշողության օրվան ընդառաջ "Հայոց ցեղասպանություն" եզրույթի օգտագործումից ձեռնպահ մնալու վերաբերյալ պետծառայողներին ուղղված զարմանալի ուղերձի առնչությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում հաղորդել Է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Դարյա Վոլոդինան։ Նա, մասնավորաապես, նշել է, որ ոչ ոք իրավունք չունի իր սուբյեկտիվ կարծիքը սերմանել ամբողջ երկրում եւ ծառայողական դիրքն օգտագործել այդ նույն նպատակով, ինչպես նաեւ պաշտոն զբաղեցնել՝ բացարձակ վնասակար տարր լինելով միջազգային ասպարեզում մի ամբողջ պետության հեղինակության համար: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Ուկրաինայի փոխարտգործնախարար Վասիլի Բոդնարը նամակով դիմել էր ուկրաինացի պաշտոնյաներին, որտեղ վերջիններիս հորդորել էր ձեռնպահ մնալ "Հայոց ցեղասպանություն" եզրույթը կիրառելուց:
Նամակում մասնավորապես նշված է, որ Ուկրաինան չի ճանաչում հայ ժողովրդի ցեղասպանությունը, և դիվանագետը խնդրել է ուկրաինացի պաշտոնյաներին ձեռնպահ մնալ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելուց և հրաժարվել այդ տերմինի օգտագործումից: Պաշտոնյայի նման պահվածքը խիստ քննադատության է ենթարկվել Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Դարյա Վոլոդինայի կողմից։ "Իմ անձնական կարծիքն այն է, որ պարոն Բոդնարի նկատմամբ անհրաժեշտ է ծառայողական քննություն անցկացնել։ Նման նամակներում անվանել մի երկիր, որը մեր ռազմավարական գործընկերն է ՝ մատնանշելով նրա պատկանելությունը այս կամ այն աշխարհաքաղաքական դաշինքներին կամ երկրներին, միանգամայն անհամապատասխան վարքագիծ է դիվանագետի համար", - ասել էր պատգամավորը։ Նշենք, որ Ուկրաինան պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Բայց հիմա Գերագույն Ռադայում քննարկման է դրված ժողովրդական պատգամավոր Անտոն Պոլյակովի նախաձեռնած "հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման մասին որոշման նախագիծը" (գրանցման թիվ 2376 05.11.2019 թ.) բանաձևի նախագիծը ։