Արմինֆո. Իտալիայի Պատգամավորների պալատը 414 կողմ և 0 դեմ ձայներով կողմ քվեարկեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը: Առաջիկայում այն կներկայացվի Իտալիայի Հանրապետության նախագահի ստորագրմանը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ փաստաթուղթը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին եւ Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացվել 2018 թվականի ապրիլի 11-ին: Այսօրվա դրությամբ գործում է համաձայնագրի շուրջ 70 տոկոսը։ ԵՄ երկրներից փաստաթուղթը դեռ չեն վավերացրել Իսպանիան և Պորտուգալիան։