Արմինֆո. Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար անհրաժեշտ է ուժեղացնել հակահամաճարակային նորմերը, այլ ոչ թե հակառակը։ Այս մասին օգոստոսի 5-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ։
Նրա խոսքով, չնայած նախօրեին արձանագրված վարակման 288 նոր դեպքերը ավելի ցածր է, քան 700 կամ 720-ը, ինչպես դա եղել է հուլիսին, այնուամենայնիվ, բնակչության մեկ շնչի հաշվով նախօրեին արձանագրված ցուցանիշը բավականին էական է։ Այն, նույնիսկ, ավելի բարձր է, քան շատ այլ երկրներում: Կառավարության ձեռնարկած միջոցներն արդեն տալիս են դրական արդյունքներ, որոնք խոսում են իրավիճակի զարգացման դրական դինամիկայի մասին ։ Ներկայում հիվանդացածների թիվը օրական արդեն 50-ով ավելի քիչ է, քան նախորդ շաբաթներին, եւ եթե պահպանվեն բոլոր նախազգուշական միջոցները, կա իրական հնարավորություն հաղթահարելու COVID-19 հետեւանքները: Եթե անցած ամիսներին հանրապետությունում կար 650 կորոնավիրուսով ծանր հիվանդ, ապա ներկայում այդ ցուցանիշը տատանվում է 300-ի սահմաններում։ Եղել են նաեւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 65 հիվանդներ, եւս 24 քաղաքացի միացված է եղել թոքերի արհեստական օդափոխության համակարգին: Վերջին դեպքում, այդ ցուցանիշը նվազել է մինչեւ 50: COVID-19 բուժմամբ զբաղվում է ընդամենը 15 բժշկական հաստատություն՝ նախորդ ամիսներին 20-ի փոխարեն: Եվս 2 կլինիկա առաջիկա օրերին կվերադառնա բնականոն գործունեության: Այնուամենայնիվ, չի կարելի հանգստանալ, ընդհակառակը, անհրաժեշտ է ուժեղացնել հակահամաճարակային նորմերը: