Արմինֆո. <Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ> ,-Ֆեյսբուքի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
<Զորակցություն եւ ցավակցություն հայտնելով երեկվա պայթյունի եւ զոհերի կապակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության օգնությունն առաջարկեցի Լիբանանի եղբայրական ժողովրդին:
Լիբանանի կառավարությունն այժմ կարիքների գնահատում է իրականացնում եւ գնահատման արդյունքում Հայաստանի կառավարությունը ըստ անհրաժեշտության կկայացնի որոշումներ>,- գրել է Փաշինյանը։