Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարարության նախկին մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հուլիսի 13-ը համարել է պատմական օր՝ հայրենական մարտական անօդաչու թռչող սարքերի կիրառման տեսանկյունից:
«Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր: Առաջին անգամ հայկական մարտական ԱԹՍ-ները կիրառվեցին պատերազմի ժամանակ՝ մարտական պայմաններում և փայլուն արդյունքներ գրանցեցին: Կարծես նրանց հարվածի զոհ են դառել բարձրաստիճան զինվորականներ», - գրել է Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում:
Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատել է իր 7 զինվորականների մահը հայ-ադրբեջանական պետական սահմանին տեղի ունեցած բախումների ժամանակ, որոնց թվում՝ գեներալ-մայորի և փոխգնդապետի:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ