Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ հայ-ադրբեջանական պետական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ԵԱՀԿմամուլի ծառաայյությունից, հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. "Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների հաղորդումների, ինչպես նաև այլ աղբյուրների համաձայն, հուլիսի 12-13 - ը հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի լուրջ խախտում, ինչը զոհերի պատճառ է դարձել։ Հաղորդվում է նաեւ երկու կողմերից տարբեր տրամաչափի հրետանու օգտագործման մասին։
Համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ցավում են մարդկանց մահվան համար և ցավակցություն հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին: Համանախագահները եւ PRCiO-ն անմիջական շփումներ են պահպանել Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ միջադեպի հենց սկզբից: Կողմերը միմյանց մեղադրում են մարտական գործողություններ նախաձեռնելու համար"։
Միաժամանակ, հայտարարության մեջ ընդգծվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հրադադարի ռեժիմի վերջին խախտումները եւ կողմերին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հետագա ցանկացած էսկալացիան կանխելու համար, այդ թվում ՝ նրանց միջեւ գոյություն ունեցող ուղիղ կապուղիները օգտագործելու միջոցով:
Մինսկի խմբի համանախագահները նաեւ կողմերին կոչ են անում հնարավորինս շուտ վերսկսել առարկայական բանակցությունները եւ կարեւորում են ԵԱՀԿ դիտորդների վերադարձը տարածաշրջան՝ հենց որ հանգամանքները թույլ տան: