Արմինֆո Հայաստանը խոցել է ադրբեջանական կողմի մի քանի անօդաչու թռչող սարքեր, որոնցից մեկը՝ դրոն-կամիկաձե։ Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է պաշտպանության եւ անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Պատգամավորը, մասնավորապես, հայտարարել է. "Հակառակորդի գործողություններն, ըստ էության, ճնշվել են։ Այլ հարթակներում այս հարցի քննարկումը կախված է այն բանից, թե կողմերից յուրաքանչյուրն ինչպես իրեն կպահի"։