Արմինֆո. Ռուսաստանի ԱԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցների վերաբերյալ:
Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. "Տեղի են ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի առանձին հեռախոսազրույցները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ։ Քննարկվել է հայ - ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը։ Լավրովը կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը, զսպվածություն դրսեւորել, հաշվի առնելով ստանձնած պարտավորությունները, ինչպես նաեւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչների ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաջարկությունները:
Ընդգծվել է, որ Ռուսաստանը կշարունակի իր միջնորդական առաքելությունը Բաքվի եւ Երեւանի հետ շփումներում ինչպես իր ազգային, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Ռուսական կողմը կարևորել է նաև, որ Մինսկի խմբի բոլոր անդամները պատասխանատու մոտեցում ցուցաբերեն ստեղծված իրավիճակի գնահատականներում և խուսափեն հայտարարություններից ու գործողություններից, որոնք կարող են լարվածության լրացուցիչ աճ հրահրել":