Արմինֆո. <Այսօր քննարկումներ են տեղի ունենալու մեր գործընկերների հետ չարտերային չվերթների քանակի ավելացման ուղղությամբ, որպեսզի ՀՀ ավելի մեծ թվով քաղաքացիների հնարավորություն տրվի վերադառնալ հայրենիք>, - ասել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը։ <Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ դրա համար>, - ընդգծել է նա:
Ինչ վերաբերում է օդային հաղորդակցության ընդհանուր վերականգնմանը, պարետն ասել է, որ դա կապված կլինի արտակարգ դրության ռեժիմի վերացման հետ, ինչն իր հերթին թելադրված է կորոնավիրուսի տարածման ինտենսիվությամբ: <Ցուցանիշների հիման վրա կընդունվեն համապատասխան որոշումներ>, - ընդգծել է Ավինյանը:
Նշենք, որ այսօր ՀՀ կառավարությունն արտահերթ նիստի ընթացքում որոշում է կայացրել երկրում արտակարգ դրության ռեժիմը մինչեւ օգոստոսի 12-ը ժամը 17:00-ն երկարաձգելու մասին: